Արդարադատություն

Գործարկելու ենք անցումային արդարադատություն առնվազն հետեւյալ ուղղություններով՝ անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատման համար, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ

Սպասող
Dec 2018

Քննարկումներ Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորության շուրջ

eunewsletter.am December 13, 2018

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը Հայաստանում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը:

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կարևորեց անցումային արդարադատությունը. «Անցումային արդարադատությունը հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության լայն շրջանակին: Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, և այսօր հնարավորություն է ստեղծվել ճշմարտությունը բացահայտելու: Պետք է լինեն քրեական գործեր, արձանագրվի մեղքը, հանցագործությունը, խախտողների անունները, որ այլևս չկրկնվեն նման դեպքեր, և ներում շնորհվի հասարակության անունից՝ հաշտեցման ճանապարհով գնալով»: